Ավարտվել է Մարտունու պատանեկան ճամբարը
Գլխավոր » Երիտասարդական » Ավարտվել է Մարտունու պատանեկան ճամբարը

Ավարտվել է Մարտունու պատանեկան ճամբարը

Օգոստոսի 10-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության կողմից կազմակերպվող ճամբարի փակման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ ԿԿ անդամ Վահագն Դադայանը, ԱԵՄ-ի անդամներ եւ պատանիներ եւ ծնողներ։

Միջոցառման ընթացքում պատանիները հանդիսատեսին ներկայացրին ճամբարի երկու շաբաթների ընթացքում սովորած ազգային երգն ու պարը։

 

Այս ճամբարը ՀՅԴ տարբեր կառույցների կողմից Մարտունիում կազմակերպած 7-րդ ճամբարն է, որտեղ ամեն տարի իրենց ամառային հանգիստ են անցկացնում ավելի քան 200 պատանիներ:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը ողջունելով ներկաներին նշեց, որ պատանեկան ճամբարների նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակության մատուցումը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելը, Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապի ստեղծումը: Սրանք հզոր հայրենիք կերտելու գրավականներ են:

Ճամբարի պատասախանատու Ալյոնա Դադամյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ եթե այս տոթ օրերին պատանիները պարտաճանաչությամբ մասնակցել են ճամբարին, ուրեմն ճամբարը ծառայում է իր նպատակին։

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ»-ի անդամ Մարիրոս Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պատանիներին ճամբարին մասնակցելու համար եւ նշել․ «Մեր երկիրը հենց այստեղ է։ Դուք ապրում եք այն հողերի վրա, որոնք շատ թանկ գին պահանջեցին մեզնից եւ մեր այստեղ տասը օրով գալը ոչինչ է՝ Ձեր ամենօրյա ներկայության համեմատ»,- նշել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

1