Ավարտվել է Աբխազիա-Արցախ խաղը
Ավարտվել է Աբխազիա-Արցախ խաղը։ Հանդիպման ժամանակ խաղի 8-րդ րոպեին Աբխազիայի թիմի ավագ Շաբատ Լոգուան բացել է հաշիվը։
Լարված խաղի ժամանակ փայլուն արդյունքներ են գրանցել երկու ֆուտբոլային թիմերը։
Խաղի 32-րդ րոպեին 20 համարի մարզիկ Նորայր Մկրտչյանը հավասարեցրել է հաշիվը։
Խաղն ավարտվել է 1։1 հաշվով, ինչը վկայում է, որ մեր հավաքականը չի հայտնվելու եզրափակիչ փուլում։
Արցախի հավաքականի մարզիչ Սլավա Գաբրիելյանի խոսքերով՝ թիմն ունեցել է խաղային առավելություններ։ Միայն մարզիկների փորձի պակասն էր խանգարել մարզիկներին դրսեւորել իրենց լավ որակները։
«Թիմը հուսալի պաշտպանվել էր եւ լավ արդյունքներ էր գրանցել, սակայն վերջին փոխանցումների ժամանակ մարզիկները չեն կարողացել դիմանալ»։
Աբխազիայի հավաքականի մարզիչ Բեսլա Գուբլիյան ասաց, որ իր երազանքն էր՝ Արցախի թիմի հետ հանդիպել եզրափակիչ փուլում։
«Այս խաղը կարելի է համարել մեր եզրափակիչ խաղը»- եզրափակեց մարզիչը։