Առաջնագիծն ապահովվելու է շուրջօրյա խմելու ջրով եւ էլեկտրաէներգիայով  
Գլխավոր » Լրահոս » Առաջնագիծն ապահովվելու է շուրջօրյա խմելու ջրով եւ էլեկտրաէներգիայով  

Առաջնագիծն ապահովվելու է շուրջօրյա խմելու ջրով եւ էլեկտրաէներգիայով  

«Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով ՀՀ կառավարության տրամադրած միջոցների մի մասն ուղղվելու է առաջնագծի ողջ երկայնքը շուրջօրյա խմելու ջրով ապահովելու եւ էլեկտրական հոսանքագծերի վերակառուցման ծրագրերին»,- այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

«Այս երկու ծրագրերն անհրաժեշտություն են»,- ասել է Շահրամանյանը:

Այս երկու ծրագրերն իրականացվելու են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից:

Լուսինե Թեւոսյան

1