Ապրիլի 23-ին ջահերով երթ Ստեփանակերտում
Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի ապրիլի 23-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ կկազմակերպվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պահանջատիրական ջահերթ:
Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Նույն օրը ջահերով պահանջատիրական երթեր կկազմակերպվեն նաև Մարտունի, Ասկերան, Բերձոր և Կովսական քաղաքներում:
Միանանք ջահերթին՝ ճանաչման ու դատապարտման պահանջով:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն
ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միություն