«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո»-ի գլխավոր մրցանակը բերվել է Հայաստան

«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» բիշքեկյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում հայաստանցի երկու կինոռեժիսորներ արժանացել են մրցանակների: Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միությունից:
Երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ արժանանալով ֆորումի գլխավոր մրցանակին, որի վրա պատկերված է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի կիսադեմը:
Իսկ երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» ֆիլմն արժանացել է ժյուրիի Հատուկ հիշատակմանը՝ արժանանալով հատուկ դիպլոմի: