Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ամանորյա միջոցառումների կազմակերպմանը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ամանորյա միջոցառումների կազմակերպման մանրամասներ:
Գերատեսչության համապատասխան բաժինների ներկայացուցիչները նախարարի կողմից կոնկրետ հանձնարարականներ են ստացել ծրագրի մշակաման հետ կապված: Քննարկվել է նաև մասնավոր հատվածի ներգրավվածությունը ծրագրին: Արդյունքները կամփոփվեն երկօրյա ժամկետում՝ տոնական միջոցառումների ծրագրի հաստատմամբ:
Ծրագրի առանցքում մշակութային-տոնական միջոցառուների առավելագույն հասանելիությունն է բնակչության լայն մասսաներին, ինչպես նաև բովանդակալից ժամանցի կազմակերպումը: