Անի. ժամանակի ստվերը. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Ուրուգվայում
Գլխավոր » Հասարակական » Անի. ժամանակի ստվերը. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Ուրուգվայում

Անի. ժամանակի ստվերը. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Ուրուգվայում

Ուրուգվայի Հիշողության թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվում է «Անի. ժամանակի վեհ ստվերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այդ մասին cooltivarte.com-ն հղում անելով հայտնում է «Հայերն այսօր»-ը:

 

Բացման արարողությունը կուղեկցվի պարային-երաժշտական միջոցառմամբ` մաեստրո Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ: «Հայոց թագավորության մայրաքաղաք Անին` քառասուն դռների, հարյուրավոր պալատների և հազար  ու մի եկեղեցիների քաղաքը, հավասարապես մեծ նշանակություն է ունեցել իր ժամանակի քաղաքների` Կոստանդնուպոլսի, Բաղդադի, Կահիրեի հետ», –  ասել է ցուցադրության համակարգող Լարա Երկանյանը:

 

Ցուցադրության կազմակերպմանն աջակցել են Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարար, Հայաստանի պատվավոր հյուպատոս  Ռուբեն Աբրահամյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը:

 

Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը:

1