Այցելություն Արգենտինայում ՀՀ դեսպանատուն

Ապրիլի 29-ին Բուենոս Այրեսում գտնվող ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էսթերա Մկրտումյանի և դեսպանության անձնակազմի հետ:
Դեսպան Մկրտումյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական առաքելության հիմնական ուղղությունները: Կողմերը անդրադարձել են Արցախի պատվիրակության Ուրուգվայ կատարած այցին, ինչպես նաև Արգենտինայում շարունակվող հանդիպումների ընթացքին:
Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի պետական համալսարանում
Ապրիլի 29-ին Բուենոս Այրեսի պետական համալսարանում կայացած «Հայոց Ցեղասպանություն և Շոա (Հոլոքոստ). ընդհանրություններ» գիտաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը` «Արցախի միջազգային ճանաչումը որպես նոր ցեղասպանության կանխարգելման միջոց» թեմայով:
ԱԳՆ ղեկավարը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության, խաղաղ կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշման և Հարավային Կովկասում անվտանգության արդյունավետ ճարտարապետության կառուցման մասին:
Այնուհետև Մասիս Մայիլյանը պատասխանել է գիտաժողովի մասնակիցների հարցերին:
nkr.am