Այս շաբաթ սահմանին 1200 կրակոց է հնչել
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 4-ից 10-ն ընկածժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվելէ 300 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներիցհայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարիպահպանման ռեժիմին, առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանություն. հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: