Այս ընտրություններով մենք գրիչ և կնիք ենք դնում կուսակցության և անձերի ձեռքին. Ա.Աղաբեկյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այս ընտրություններով մենք գրիչ և կնիք ենք դնում կուսակցության և անձերի ձեռքին. Ա.Աղաբեկյան

Այս ընտրություններով մենք գրիչ և կնիք ենք դնում կուսակցության և անձերի ձեռքին. Ա.Աղաբեկյան

Ապրիլի 26-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Աղաբեկյանը և Լյովա Հայրյանը հանդիպել են Հադրութի շրջանի Տող, Մոխրենիս և Տումի համայնքների  բնակիչների հետ:

 

Տողում և Մոխրենիսում  հանդիպումից առաջ թեկնածուներն այցելել են Արցախյան պատերազմի հերոսների հիշատակն անմահացնող հուշարձան, իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին:

 

Արթուր Աղաբեկայնը, ներկայացնելով ՀՅԴ նախընտրական ծրագիրը, կարևորել է Արցախում գյուղատնտեսության  զարգացումը՝ որպես երկրի առաջընթացի կաևոր օղակ:

 

<<Գյուղում ապրող  հասարակության բոլոր խավերը պետք է գտնվեն պետության հովանու ներքո, և Արցախյան գյուղերը պետք է վերածվեն կայուն եկամտաստեղծ բնակավայրերի>>,- իր խոսքում կարևորել է Ա.Աղաբեկյանը՝ ավելացնելով, որ  ՀՅԴ-ն ունի հստակ առաջարկներ՝ գյուղերում արտադրական հնարավորություններն ընդլայնելու և արտերկրի կառույցների միջոցով ձևավորելու արտաքին շուկաներ:

 

<<Այս ընտրություններով մենք գրիչ և կնիք ենք դնում կուսակցության և անձերի ձեռքին>>,- շարունակելով խոսքը՝ ասաց Ա. Աղաբեկյանը:

 

ՀՅԴ թեկանծուների հանդիպումներին միացել է նաև կուսակցական ընկեր, բժիշկ Տարոն Տոնոյանը , ով, դիմելով  բնակիչներին, ասաց.<<Ժողովուրդը պետք է իր վստահության քվեն տա ՀՅ Դաշնակցութայնը, որպեսզի 1890թ. ծրագիրը իրականություն դառնա, այն է՝ Ազատ Անկախ Միացյալ Հայաստանի կերտումը>>:

 

Ելույթներին հաջորդեց համերգային ծրագիրը, որի ժամանակ հանդես եկան «Մենք են մեր սարերը>> երգի, պարի պետական համույթը եւ ազգային-հեղափոխական երգերի կատարող, ՀՀ ժողովրդական արտիստ Մկրտիչ Մկրտչյանը:

 

 

 

 

 

1