Այս ընտրություններով մենք գրիչ և կնիք ենք դնում կուսակցության և անձերի ձեռքին. Ա.Աղաբեկյան

Ապրիլի 26-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Աղաբեկյանը և Լյովա Հայրյանը հանդիպել են Հադրութի շրջանի Տող, Մոխրենիս և Տումի համայնքների բնակիչների հետ:
Տողում և Մոխրենիսում հանդիպումից առաջ թեկնածուներն այցելել են Արցախյան պատերազմի հերոսների հիշատակն անմահացնող հուշարձան, իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին:
Արթուր Աղաբեկայնը, ներկայացնելով ՀՅԴ նախընտրական ծրագիրը, կարևորել է Արցախում գյուղատնտեսության զարգացումը՝ որպես երկրի առաջընթացի կաևոր օղակ:
<<Գյուղում ապրող հասարակության բոլոր խավերը պետք է գտնվեն պետության հովանու ներքո, և Արցախյան գյուղերը պետք է վերածվեն կայուն եկամտաստեղծ բնակավայրերի>>,- իր խոսքում կարևորել է Ա.Աղաբեկյանը՝ ավելացնելով, որ ՀՅԴ-ն ունի հստակ առաջարկներ՝ գյուղերում արտադրական հնարավորություններն ընդլայնելու և արտերկրի կառույցների միջոցով ձևավորելու արտաքին շուկաներ:
<<Այս ընտրություններով մենք գրիչ և կնիք ենք դնում կուսակցության և անձերի ձեռքին>>,- շարունակելով խոսքը՝ ասաց Ա. Աղաբեկյանը:
ՀՅԴ թեկանծուների հանդիպումներին միացել է նաև կուսակցական ընկեր, բժիշկ Տարոն Տոնոյանը , ով, դիմելով բնակիչներին, ասաց.<<Ժողովուրդը պետք է իր վստահության քվեն տա ՀՅ Դաշնակցութայնը, որպեսզի 1890թ. ծրագիրը իրականություն դառնա, այն է՝ Ազատ Անկախ Միացյալ Հայաստանի կերտումը>>:
Ելույթներին հաջորդեց համերգային ծրագիրը, որի ժամանակ հանդես եկան «Մենք են մեր սարերը>> երգի, պարի պետական համույթը եւ ազգային-հեղափոխական երգերի կատարող, ՀՀ ժողովրդական արտիստ Մկրտիչ Մկրտչյանը: