Այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը
Արցախում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:
Արցախի Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է Հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:
Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է այսօր, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում: