Ամփոփվել են երկու խմբերի արդյունքները
Գլխավոր » Լրահոս » Ամփոփվել են երկու խմբերի արդյունքները

Ամփոփվել են երկու խմբերի արդյունքները

Երկու խմբերի խաղերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանն ամփոփել է վերջնական արդյունքները։

Անդրադառնալով Արցախի հավաքականի խաղին՝ նա նշել է, որ առաջ անցնելու համար Արցախի հավաքականը 3 եւ ավել գնդակի տարբերությամբ կարող էր ապահովել կիսաեզրափակիչ փուլում իր տեղը։

Արմեն Գարամյանի խոսքերով՝ մեր հավաքականը շատ լավ է սկսել հանդիպումը, սկզբից նետվել է գրոհների եւ կարող էր բացել խաղի հաշիվը, բայց Վադիմ Հայրիյանի հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին։ Հետո գրոհներից մեկի արդյունքում Աբխազիան բացել է հաշիվը։ Այնուհետեւ առաջին խաղակեսի վերջնամասում մեր հավաքականը, անընդհատ գրոհելով, հավասարեցրել է հաշիվը։ Գոլի հեղինակ է դարձել Նորայր Մկրտչյանը։

Հունիսի 6-ին 5-րդ հորիզոնականի համար հանդիպելու են Արցախ-Սեկեյի երկրամասի ֆուտբոլային թիմերը։

Նույն օրը կիսաեզրափակիչ փուլում 1-ին,2-րդ եւ 3-րդ հանդիպելու են Աբխազիա-Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա-Չամերիա, իսկ 4-րդ հորիզոնականի համար՝ Պադանիա-Սապմի թիմերը:

1