ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտում են
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտում են

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտում են

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ուղղված հայկական վարժարանների դեմ: Նախօրեին հայկական վարժարանների տարածքում անհայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրոշներ:

«Այսպիսի վարքագիծը կարող է համարվել Հայոց ցեղասպանության պատասխանատվության բացակայության եւ Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության հետևանք: Սա նաեւ հիշեցնում է, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցում արդարության համար պայքարը մնում է մեր առաջնահերթությունների շարքում»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայկական վարժարանների հետ կապված դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:

«Հարավային Կալիֆոռնիայի մասնավոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով: Այս դպրոցներում սովորում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվածերի սերունդները: Ես աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը»,-նշել է Ադամ Շիֆը: Նա նշել է, որ իշխանությունները քննում են միջադեպը: Շիֆը հույս է հայտնել, որ կասկածյալները կբացահայտվեն, որպեսզի կանխվեն վախն ու սպառնալիքը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ:

armenpress.am

1