ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել Հայոց ցեղասպանություն բառն օգտագործելուց
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել Հայոց ցեղասպանություն բառն օգտագործելուց

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել Հայոց ցեղասպանություն բառն օգտագործելուց

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը թվիթերյան էջում հայտարարություն է տարածել՝ կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի իրադարձությունների մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառն օգտագործելուց:

«Եթե աշխատում եք ԱՄՆ դաշնային կառավարության համար, Twitter-ում օգտագործեք «Հայոց» և «Ցեղասպանություն» բառերը»,-նշվել է հայտարարության մեջ։

 Հանձնաումբը նաև դիմել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ խնդրելով պարզել՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ միլիոնավոր հայ նահատակների ցեղասպանության մասին ազնվորեն խոսելն ԱՄՆ կառավարական պաշտոնյայի համար կարո՞ղ է աշխատանքից հեռացման առիթ հանդիսանալ, թե՞ ոչ:

1