ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի նամակը՝ Օբամային. Դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը եւ դատապարտել ագրեսիան
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի նամակը՝ Օբամային. Դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը եւ դատապարտել ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի նամակը՝ Օբամային. Դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը եւ դատապարտել ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովը նամակ է հղել երկրի նախագահ Օբամային, որտեղ կոչ է անում համապատասխան քայլեր ձեռնարկել 1994-ին կնքված զինադադարից հետո Ադրբեջանի կողմից իրականացված ամենածանր հարձակման փաստի առթիվ, գրում է «Ասպարեզ»-ը:

 

«Կոչ ենք անում Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, Լեռնային Ղարաբաղին հատկացնել արտակարգ իրավիճակների համար նախատեսված օգնություն եւ պետքարտուղարության փաստահավաք առաքելություն ուղարկել` Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ավերածությունները եւ վերակառուցողական անհրաժեշտ աշխատանքները գնահատելու նպատակով»,-ասված է նամակում:

 

Կոնգրեսականնները նշում են, որ Ադրբեջանի հարձակումները ցույց են տալիս Իլհամ Ալիեւի ագրեսիվ քաղաքականության, հակահայկական ատելություն սերմանելու կործանարար բնույթը:

 

Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Ալիեւը վերջին այս հարձակման որոշումը կայացրել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Վաշինգտոնում անցկացրած հանդիպումից մի քանի ժամ անց, մինչդեռ վերջիններս «բացահայտ կերպով կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ոչ բռնի եղանակներ»:

 

«Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել կեղծ հավասարություն դնելու ԱՄՆ-ի ներկա խեղաթյուրված քաղաքականությունից: Հետագա հարձակումները եւ տարածաշրջանային անկայունությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով` հորդորում ենք դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական ամբողջ օժանդակությունը, եւ հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, կոչ անում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը հատկացնել առաջին օգնություն եւ երկարաժամկետ օժանդակություն»,-ասված է նամակում:

1