ԱՄՆ-ի ամենաարյունալի հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի
Լաս Վեգասում հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Վիրավորները 527-ն են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապահները փորձում են բացահայտնել հանցագործության շարժառիթը: Հյուրանոցային համարում, որտեղից կրակոցներ են հնչել, մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:
«ԻՊ»-ը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը, սակայն ավելի ուշ Լաս Վեգասի իրավապահները նշել են, որ «ԻՊ»-ի հետ հանցագործի կապը փաստատող ոչինչ չի հայտնաբերվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լաս Վեգասում երաժշտական փառատոնի Ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ ասկածյալին հայտնաբերել են սպանված՝ հյուրանոցի համարում: Նա տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Պադոկն էր:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ սա ամենաարյունալի հրաձգությունն է ԱՄՆ պատմության մեջ: Ավելի վաղ այդպիսին էր համարվում 2016-ին տեղի ունեցած հրաձգությունը նույնասեռականների ակումբում, երբ սպանվել էր 49 մարդ:
Տեղեկացնենք նաեւ, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Լաս Վեգասի դեպքերից տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները: