ԱՄՆ-ը մտադիր է դուրս բերել զորքերը Սիրիայից. Սպիտակ տան խոսնակ
ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստվում է վերադարձնել ամերիկացի զինվորականներին Սիրիայից որքան հնարավոր է շուտ:Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին հղումով:
«ԱՄՆ առաքելության նպատակները չեն փոխվել. նախագահը հստակ հասկացնել տվեց, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ի ուժերը որքան հնարավոր է շուտ վերադառնան տուն: Մենք լի ենք ԻՊ-ի հաղթելու վճռականությամբ և դրա վերծնունդը կանխարգելող պայմանների ստեղծմամբ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ավելի վաղ հայտնել էր ինքը Թրամփը: