Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Պատարագին մասնակցում են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:
Նշենք, որ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: