ԱՀ նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը
Գլխավոր » Լրահոս » ԱՀ նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը

ԱՀ նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը:

Քննարկվել են մեր հանրապետությունում իրավական ոլորտի զարգացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ կարեւորելով այստեղ ԱՄՆ հայ իրավաբանների միության դերակատարությունը:

1