ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հերթական հանդիպումը Խնձրիստան գյուղում էր
2017 թվականի նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները՝ ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալյոշա Գաբրիելյանը, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռիտա Մնացականյանը, խմբակցության ընդունած ծրագրի շրջանակներում հանդիպում են ունեցել Ասկերանի շրջանի Խնձրիստանի միջնակարգ դպրոցի մանկավարժական, ինչպես նաև համայնքի առողջապահության, մշակույթի, համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ:
Հանդիպման ժամանակ խմբակցության անդամները նախապես ներկայացրել են ԱՀ Ազգային Ժողովում «Դաշնակցություն» խմբակցության գործունեության, երկրի ներքին ու արտաքին ճակատում տիրող իրավիճակի և զարգացումների մասին հակիրճ տեղեկատվություն:
Հատկապես բուռն քննարկումների մթնոլորտում է անցել ընտրողների կողմից բարձրացված հարցերի լուսաբանման բուն գործընթացը:
Մասնակիցները հատկապես ընդգծել են գյուղական երիտասարդության զբաղվածության, բնակարանային պայմանների բարելավման, սոցիալապես ապահով բնակչության աջակցության մասին հարցեր: Հարցերի մի մասը կապված էր կրթական ոլորտին, քանզի այնտեղ, ըստ արտահայտվողների, անհրաժեշտ է իրականացնել լուրջ և արմատական բարեփոխումներ:
Պատգամավորները տեղում ընթացքավորելով որոշ հարցեր, խոստացան զբաղվել մի քանի պրոբլեմային հիմնախնդիրներով:
Հավելենք, որ առաջին անգամ հանդիպմանը մասնակցում էին նաև դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: