ԱԺ-ում ստեղծվել է էթիկայի հանձնաժողով՝ Ժ.Գալստյանի եւ Հ.Խանումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը քննելու նպատակով

Հունիսի 28-ին կայացած Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի ժամանակ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի եւ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի միջեւ տեղի է ունեցել միջադեպ:
Միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորներին զրկել է ձայնի իրավունքից:
Միջադեպի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու հանգամանքով ԱԺ որոշել է ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ միջադեպի վերաբերյալ ԱԺ եզրակացությունը ներկայացնելու համար: Հանձնաժողովում ընդգրկվել են ԱԺ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:
Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվել է մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 28-ը:
Նշենք, որ ԱԺ լիագումար նիստից հետո միջադեպին մասնակից պատգամավորները ներողություն են խնդրել ներկաներից՝ Ժաննա Գալստյանը դահլիճում, Հայկ Խանումյանը՝ սոցիալական ցանցերում: