Ադրբեջանական հաքերները կոտրել են հայկական կայքերը
Գլխավոր » Գաղափարական » Ադրբեջանական հաքերները կոտրել են հայկական կայքերը

Ադրբեջանական հաքերները կոտրել են հայկական կայքերը

Այսօր առավոտյան ադրբեջանական հաքերները լայնածավալ հարձակում են գործել հայկական կայքերի վրա: Որպես հետեւանք մոտ 300 կայք` այդ թվում  Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը,, Auto.am, 1tv.am-ը: Այս կայքերի գլխավոր էջում այս պահին ցույց է տալիս ադրբեջանական քարոզչություն` մասնավորապես Խոջալուի հորինված պատմության մասին տեսահոլովակ և անգլերենով գրառումներ են դրված։ Հաքերները մտել են հայկական կայքերի DNS [Domain Name System] և փոփոխություններ կատարել այնտեղ:

 

Տեղեկատվական տեխոնոլոգիաների փորձա-գետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախնական տվյալներով առավոտվա 6֊ի կողմմերը ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել DNS համակարգի մեջ եւ այնտեղ փոփոխություններ անել։ Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց են տալիս ձեզ իրենց քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց֊կամաց է վերականգնվելու»։

 

Հայտնվել է տեղեկություն, որ  հարձակման են ենթարկվել այն կայքերը, որոնց DNS ծառայությունը մատուցում է «Արմենիան դեյթաքոմ քամփնին» (ADC):  Վերջինիս կայքը նույնպես անհասանելի է: 

«Սա արդեն չորրորդ փորձն է նույն բանը անելու: Մենք միշտ իրենցից մեկ քայլ առաջ ենք եղել, սակայն այս անգամ կարողացել են ավելի առաջ ընկնել: Մեր կայքը հատուկ ենք անջատել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ADC-ի կոմերցիոն տնօրեն Վահե խաչիկյանը` նշելով, որ մեկ ժամում խնդիրը կլուծվի:

 

Mediamax.am-ը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել  է հայտարարություն, որում ասվում է. «Հարգելի այցելուներ, Mediamax.am-ը և որոշ հայկական ինտերնետ կայքեր ժամանակավորապես անհասանելի են: Հարևան պետության հաքերներին հաջողվել է փոխել հայկական դոմենների DNS [Domain Name System] հասցեները: Համապատասխան կառույցները խոստացել են արագ կարգավորել խնդիրը»:

1