ԱԳՆ. Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի որոշումը
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » ԱԳՆ. Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի որոշումը

ԱԳՆ. Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի որոշումը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

 

«Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։

 

Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը։

 

Այս բանաձեւի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»,- նշել է Նալբանդյանը։

 

 

1