Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է
Գլխավոր » Լրահոս » Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է

Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է

Ապրիլի 12-ին նշվում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը:

1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը:

Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: Յուրի Գագարինի անունը հայտնի է դարձել աշխարհում, իսկ առաջին տիեզերագնացը վաղաժամկետ ստացել է մայորի և Խորհրդային Միության Հերոսի կոչումներ:

«Թռիչքի առավոտյան 06։45-ին, նախապատրաստական վերջին աշխատանքների ժամանակ, հայտնի դարձավ, որ տիեզերագնացի արտահագուստի վրա որեւիցէ տեղ նշված չէ տիեզերագնացի քաղաքացիությունը։ Այդ ժամանակ սաղավարտների մասնագետ Վիկտոր Դավիդյանցը պարզապես մի տուփ կարմիր ներկ բերեց եւ Գագարինի գլխին դրված սաղավարտի վրա վրձինով 4 տառ գրեց՝ СССР»։

Հատված՝ Անտոն Պերվուշին «Յուրի Գագարին․ մեկ թռիչք եւ ամբողջ կյանք» գրքից

1