Ստեփանակերտում կկայանա Գառնիկ Սարգսյանի համերգը

Հունիսի 3-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա ազգային-հայրենասիրական երգերի մեկնաբան Գառնիկ Սարգսյանի մենահամերգը՝ նվիրված Հայոց պետականության վերականգման 100-ամյակին:
Համերգը, որի կայացմանն աջակցում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, նախաձեռնել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: