Ստեփանակերտում կայացել է «Վերականգնողական բժշկության ժամանակակից ասպեկտները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում կայացել է «Վերականգնողական բժշկության ժամանակակից ասպեկտները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը

Ստեփանակերտում կայացել է «Վերականգնողական բժշկության ժամանակակից ասպեկտները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը

Սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտում կայացել է «Վերականգնողական բժշկության ժամանակակից ասպեկտները բժշկության մեջ»խորագրով միջազգային գիտաժողովի երկրորդ փուլը:  «Մենք ավանդաբար արդեն 8-րդ անգամ յուրաքանչյուր 2 տարին մեկ անց ենք կացնում գիտաժողով, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից այդ ոլորտի հռչակավոր գիտնականներ: Գիտաժողովները բաղկացած են գիտական և մշակութային մասերից: Գիտական մասում վեր ենք լուծում ոլորտի ժամանակակից տվյալ էտապին բնորոշ զարգացումները, խնդիրները և տարբեր երկրների կողմից խնդիրների լուծման ուղիները»,- նշել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բենիկ Հարությունյանը:

Արցախի հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը,  ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, հույս հայտնեց, որ այն սկիզբ կդնի նոր համագործակցության, փորձի փոխանակման: «2016թ. ավանդույթ է դարձել միջազգային գիտաժողովները, կոնգրեսները Արցախում կազմակերպելը: Վերականգնողական բժշկությունը արդիական ճյուղ է, Միջազգային առողջապահության կազմակերպության տվյալների համաձայն երկրագնդի բնակչության 10-15%-ը հաշմանդամներ են, իսկ 21-րդ վերջում նրանց քանակը կհասնի 1 միլիարդի,- ասել է Կարինե Աթայանը և հավելել, որ բժշկության այս ճյուղը արդիական է նաև Արցախի պարագայում՝ հաշվի առնելով պատերազմի պատճառով վերականգնողական բուժման կարիք ունեցողների թիվը:

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը ողջունել է Արցախում գիտաժողովի անցկացումը, որովհետև վերականգնողական բժշկությունը երիտասարդ ծառայություններից մեկն է մեր բժշկական համակարգում: «Նման միջոցառումները խթան կհանդիսանան, որպեսզի Արցախում զարգանա այս մասնագիտական ճյուղը»,- ավելացրել է Վարդան Թադևոսյանը:

«Վերականգնողական բժշկության ժամանակակից ասպեկտները բժշկության մեջ» խորագրով գիտաժողովին մասնակցում են 40-ից ավելի մասնագետներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Կորեայից:

1