Սորոսի կազմակերպությունը կհեռանա Թուրքիայից
Միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը հայտարարել է, որ կդադարեցնի Թուրքիայի տարածքում իրականացվող գործունեությունը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է հիմնադրամի թուրքական մասնաճյուղի ներկայացուցիչ Քայա Հեյսեն: Նման որոշում կայացվել է հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքների ֆոնին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է Թուրքիայում 2013-ի բողոքի ցույցերը: Նա ֆինանսիստին «հունգարացի հրեա» է անվանել, որը գումարներ է ծախսում ժողովուրդներին բաժանելու և երկրներն ավերելու համար: