Ջազը հասել է Արցախ

Լեգենդն ավանդում է, որ ջազը ծնվել է Նոր Օռլեանում, որտեղից հին շոգենավերով Միսիսիպիով հասել է Մեմֆիս, Սենտ Լուիս և վերջապես Չիկագո ու Նյու Յորք․ օգոստոսի 9-ին ջազը հասել է Արցախ։
«Days of Jazz in Artsakh» բացօթյա համերգը տարվա ամենաջազային իրադարձությունն էր։ Արցախում ջազզի սիրահարների համար համերգներ քիչ են կազմակերպվում, ու երբ Արցախ են այցելում ճանաչված ջազմեններ Հայաստանից, Ռուսաստանից եւ Աֆրիկայից, մի հարկի տակ են հավաքում գրեթե բոլոր ջազապաշտներին:
Համերգը կայացել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ պրոդյուսեր Արտյոմ Լալայանի նախաձեռնությամբ։
«Ապառաժ»