Պատրաստվում են աշնանացանի
Անցած տարվա աշնանն ու այս գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր կատարվել էր հացահատիկի 20207 հա ցանքս, որից ցորեն՝ 6620 հա, գարի՝ 12530 հա, հաճար՝ 1057 հա: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ ամռան վերջին բերքահավաքն արդեն ավարտվել է նաև հյուսիսային Լեռնահովիտի, Մոշաթաղի ու Հակի գյուղական համայնքների ցանքատարածքներում: Հացահատիկի ցանքս հյուսիսային թևում իրականացվում է հիմնականում այս 3 համայնքներում և միայն՝ գարնանացան: Լեռնահովիտի գյուղական համայնքում կատարվել էր 140 հա ցանքս, որից գարի՝ 20 հա, բերքատվությունը կազմել է 18 ց/հա. ստացվել է 36 տ բերք: 120 հա հաճարի հնձից ստացվել է 180 տ բերք՝ 15 ց/հա բերքատվությամբ:
Հակում ցանել են ընդամենը 3 հա գարի (ստացվել է 5 տ բերք՝ 16,7 ց/հա) և 9 հա հաճար. հնձվել է ամբողջը. ստացվել է 14 տ բերք՝ 15,6 ց/հա բերքատվությամբ: Այստեղ կատարվել է նաև մոտ 35 հա կտավատի գարնանացան: Հունձն ավարտվեց սեպտեմբերի 7-ին: Հողօգտագործողները գոհ են բերքատվությունից: Մոշաթաղում կատարվել էր միայն հաճարի ցանքս՝ 120 հա, ստացվել է 180 տ բերք՝ 15 ց/հա բերքատվությամբ: Ընդհանուր՝ բերքատվությունը շրջանում կազմել է 26,4ց/հա. ստացվել է 52928 տ համախառն բերք, ոից ցորեն՝ 18809 տ՝ 28,4ց/հա, գարի՝ 32129տ՝ 26,0 ց/հա և հաճար՝ 1990տ՝ 18,8 ց/հա: Կարկտահարության պատճառով Ծաղկաբերդի գյուղական համայնքում չի հնձվել 154 հա գարի, իսկ հրդեհի ճարակ է դարձել 1հա ցորենի արտ:
Բացի հացահատիկից, շրջանաում կատարվել է նաև մեծ քանակության բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս, և բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են: Ներկա դրությամբ հավաքվել է 1900տ բանջարեղեն, 289տ կարտոֆիլ, 5570տ բանջար-պարենային արտադրանք: Գարնանը ցանվել է նաև հա եգիպտացորեն, որից 133հա հնձվել է սիլոսի համար կանաչ զանգվածից, ստացվել է 2904տ անասնակեր, հավաքվել է նաև 108 տ հատիկ: Հնդկացորենի 4հա-ից ստացվել է 3տ բերք՝ 7,5ց/հա:
Վերջին տարիներին շրջանում ավելացել է անասունների գլխաքանակը, և արդեն կուտակվում է մեծ քանակությամբ անասնակեր: Սեպտեմբերի 6-ի դրությամբ ընդհանուր կուտակվել է 330.000 հակ խոտ, 40.000 հակ ծղոտ, 1450տ եգիպտացորենի, 154տ արևածաղկի սիլոս: Ամենից շատ խոտ՝ 30.000 հակ, կուտակել են Ծիծեռնավանքի գյուղական համայնքի գյուղերում՝ Ծիծեռնավանք, Մելիքաշեն, Տանձուտ, Արահուծ: Լեռնահովիտի գյուղական համայնքի Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերում կուտակել են 28000 հակ խոտ, երրորդ տեղում Մոշաթաղի գյուղական համայնքն է՝ Մոշաթաղ, Բերդիկ, Հերիկ գյուղերով: Հավաքվել է 27000 հակ խոտ. այստեղ խոտհձի աշխատանքները գրեթե ավարտվել են: Հարավային համայնքներում ամենաշատ անասնակեր՝ 20000 հակ խոտ և 10000 հակ ծղոտ, կուտակել են Որոտանի քաղաքային համայնքում: Երկրորդ տեղում Երիցվանքի գյուղական համայնքի գյուղերն են՝ Երիցվանք, Կրմեն, Ամիրյան, որտեղ կուտակել են 23000 հակ խոտ և 5000 հակ ծղոտ:
Ծաղկաբերդի գյուղական համայնքը երրորդն է՝ 22000 հակ խոտ 5000 հակ ծղոտ: Այս օրերին շրջանի հարավային թևում իրականացվում են աշնանացանի նախապատրաստական աշխատանքներ: Այս տարվա ամռանը ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը Հոչանցում և Այգեհովիտի գյուղական համայնքի կազմում գտնվող Լճաշեն գյուղում հանդիպում ունեցավ շրջվարչակազմի ղեկավարության և համայնքների ղեկավարների հետ: Եղավ հանձնարարական, որ 2017 թ. աշնանը և 2018թ. գարնանը շրջանում իրականացվի հացահատիկի 23000հա-ից ավելի ցանքս՝ հաշվի առնելով ցանքատարածքների առկայությունը և շրջանի հնարավորությունները: Այս օրերին ցանքատարածքները մաքրվում են, իրականացվել է նաև հերկ: Չոր եղանակների պատճառով հերկի աշխատանքները մեծ ծավալով դեռ չեն սկսվել: Այնուամենայնիվ, ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի, համայնքային և պետական պահուստային ֆոնդի «ՊՊՖ» ցանքատարածքներում իրականացվել է 2042 հա հերկ, որից 227-ը՝ ՊՊՖ հողատարածքներում: Սեպտեմբերի 6-ի դրությամբ ամենաշատ հերկ իրականացրել են Կովսականի քաղաքային համայնքի հողատարածքներում՝ 250 հա: Երկրորդ տեղում արաքսամերձ Միջնավանի քաղաքային և Հակարիի միջին հոսանքի աջափնյա Ծաղկաբերդի գյուղական համայնքներն են՝ 200 հա-ով: Երիցվանքի գյուղական համայնքը 170 հա-ով՝ երրորդն է: Հուսանք՝ եղանակային պայմանները շուտով թույլ կտան, որ աշնանացանի աշխատանքներն ընթանան ըստ նախատեսած ծրագրի:
Զոհրաբ Ըռքոյան