Շահումյանում բացվել է ՀՕՄ-ի Արցախի միավորի մասնաճյուղ
ՀՕՄ-ի Արցախի միավորի նախաձեռնությամբ եւ ՀՕՄ-ի Արեւմտյան Ամերիկայի ընկերուհիների աջակցությամբ ՀՕՄ-ի Արցախի միավորի ընկերուհիներն օրերս այցելել են ԼՂՀ Շահումյանի շրջան: Նրանք շրջանի շուրջ 7 համայնքերի 30 բազմազավակ ընտանինքների իրենց օժանդակությունն են ցուցաբերել՝ նվիրելով տաք հագուստներ, կոշիկներ եւ խաղալիքներ:
ՀՕՄ-ի Արցախի միավորի ընկերուհիները հանդիպում են ունեցել շրջանի վարչակազմի ղեկավար Կ.Եղիշյանի հետ, ով շնորհակալություն է հայտնել ՀՕՄ-ուհիներին` շրջանին աջակցելու եւ իրենց օգնությունը ցուցաբերելու համար:
Այցի ընթացքում ՀՕՄ-ի ընկերուհիներն եղան Շահումյանի շրջանի` Չարեքտար, Նոր Վերինշեն, Նոր Էրքեջ, Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Դադիվանք եւ Քարվաճառ համայնքներում:
Ընկերուհիների նախաձեռնությամբ Շահումյանում բացվել է ՀՕՄ-ի Արցախի միավորի մասնաճյուղը, նույն օրը թվով տասը ընկերուհի ՀՕՄ-ի շարքերը ընդունվելու երդում են տվել: