Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Հունաստանի առաջին թիմին

Հայաստանի կանանց հավաքականը երեկ երեկոյան 4-րդ տուրում մրցում էր Հունաստանի առաջին թիմի հետ: Հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, միայն Մարիա Գևորգյանին հաջողվեց հաղթանակ տոնել:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:
Ի դեպ, երեկ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նիդեռլանդների թիմին: