Նոր մանրամասներ՝ Իրանից
Գլխավոր » Միջազգային » Նոր մանրամասներ՝ Իրանից

Նոր մանրամասներ՝ Իրանից

Նոր մանրամասներ՝ մեր հարավային հարեւան երկրում տեղի ունեցած հարձակումներից: Իրանի հետախուզության նախարարությունը հայտնում է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են ահաբեկիչների խմբի, որը ծրագրում էր իրականացնել երրորդ հարձակումը: Նախորդ երկուսը գրանցվել են խորհրդարանի շենքում եւ Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում: Տարբեր տեղեկություններով, կա առնվազն 7 զոհ, ավելի քան 30 վիրավոր: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

  Իրանի Մեջլիսի շենքի 4 կամ 5-րդ հարկում պայթյուն է որոտացել, խորհրդարանում գտնվող ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն: Այդ մասին հայտնում է BBC-ի իրանական ծառայություն՝ տեղի լրատվամիջոցներին հղում անելով: Նշվում է նաև, որ հարձակումների հետեւանքով կա 7 զոհ, իսկ խորհրդարանի շենքում շարունակում են պատանդներ պահել:

Ականատեսներից մեկի խոսքով, խորհրդարան շենք են ներխուժել 3 զինված մարդիկ, որոնցից մեկն ունեցել է ատրճանակ, երկուսը՝ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներ:

Ճշտված տեղեկությունների համաձայն՝ դամբարանի վրա հարձակվել են 3 տղամարդ եւ մեկ կին: Նրանցից մեկը իրեն պայթեցրել է, մյուսը ինքնասպան է եղել , 3-րդին հաջողվել է փախչել. նրան փնտրում են:

Իրանի իշխանությունները Թեհրանի բնակիչներին հորդորել են առայժմ չօգտվել հասարակական տրասպորտից, նաեւ՝ մետրոյից: Երկրի ներքին գործերի նախարարությունն արտահերթ նիստ է հրավիրել:

1