ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է այցելել Հարավային Կորեա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը մտադիր է այցելել Հարավային Կորեա. հայտնում է Газета.ру-ն: Նա հանդիպում կունենա Կորեայի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ:
Հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, կիբերանվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը: