Նախագահ Բակո Սահակյանը ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն: ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հետ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում կայացավ Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին:
Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում, ճշտվեցին մի շարք սկզբունքներ հետագա համագործակցության համար: