Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը
Գլխավոր » Լրահոս » Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը

Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանը:

Շուրջ երեք ամիս դադարից հետո ԱԺ-ն իր գործունեությունը սկսել է հագեցած օրակարգով:

Նախ տեղի է ունեցել ԱԺ նորընտիր պատգամավորներ Էրիկ Հարությունյանի եւ Գեղամ Ստեփանյանի երդումնակալության արարողությունը:

Ապա խորհրդարանը քննարկել է օրակարգի 8 օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հաստատվել եւ հավանության էին արժանացել գլխավոր գլխադասային հանձնաժողովի կողմից:

Օրինագծերի ներկայացումից հետո խորհրդարանը ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքները:

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում 12 պատգամավորների կողմից հնչեցվել է 23 հարց:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Ռիտա Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը եւ Աշոտ Ղուլյանը:

1