Մայրենի լեզվին նվիրված միջոցառում ԱրՊՀ-ում
Գլխավոր » Հասարակական » Մայրենի լեզվին նվիրված միջոցառում ԱրՊՀ-ում

Մայրենի լեզվին նվիրված միջոցառում ԱրՊՀ-ում

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի  օրն է:

 

Օրվա կապակցությամն այսօր  Արցախի պետական համալսարանում կայացել է միջոցառում:

 

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ եւ հյուրեր:

 

Փոխնախարար Արմեն Սարգսյանն իր ելույթում նշել է, որ  հայերիս համար մայրենին ի սկզբանե ու մինչ այսօր եղել է եւ կմնա մեր անկախության եւ գոյատեւման գլխավոր գրավականը:

 

ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարարության լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանը ցավով նշել է, որ արեւմտահայերենը վերացման եզրին է եւ այսօր հայտնվել է լեզուների կարմիր գրքում:

 

<<Ամեն մի ժամանակաշրջանում մենք բախվում ենք նոր մարտահրավերների: Մենք պետք է հարգենք մեր լեզուն, ավելի խնամքով վերաբերենք նրան, գրենք ու խոսենք մեր ոսկեղենիկ մայրենիով: Սիրենք ու փայփայենք մեր լեզուն, որովհետև հայոց լեզուն հենց մենք ենք>>,- նշել է Ա.Ղուլյանը:

 

Ստեփանակերտի տարբեր դպրոցների աշակերտներ եւ ուսանողներ հանդես են եկել մայրենիին նվիրված բանաստեղծություններով:

 

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

 

Մի շարք լրագրողներ և դասախոսներ մայրենին անաղարտ պահելու համար ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարարության լեզվի պետական տեսչության կողմից արժանացել են պատվոգրերի և նվերների:

1