ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի մասշտաբային խախտումներից, հատկապես ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի փաստից:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անհապաղ քայլեր ձեռնարկել լարված իրավիճակը թուլացնելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Պան Գի Մունն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: