ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը յուրօրինակ բերքի տոն կազմակերպեց զինվորների համար
Գլխավոր » Երիտասարդական » ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը յուրօրինակ բերքի տոն կազմակերպեց զինվորների համար

ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը յուրօրինակ բերքի տոն կազմակերպեց զինվորների համար

Արցախում մեծ շուքով նշվող գյուղատնտեսության աշխատողի օրվան կամ բերքի տոնին ընդառաջ Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղը նախաձեռնել է հերթական այցելությունը Արցախի զորամասերից մեկը: «Եկել ենք Արցախի այգիների բերքն ու բարիքը, մեր ձեռքով պատրաստված քաղցրեղենը անձամբ հասցնելու մեր պաշտպաններին, նաև մեր մայրական սերն ու ջերմությունը փոխանցելու նրանց, որովհետև մեր ամեն մի խաղաղ վայրկյանի համար պարտական ենք նրանց»,- զինվորների հետ հանդիպմանը նշել է ՀՕՄ-ի Արցախյան գրասենյակի տնօրեն Սվետլանա Հարությունյանը:

ՀՕՄ-ի «Այցելություն դիրքապահ զինվորին» ծրագրին աջակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակություն» խմբակցությունը: «Ուրախ եմ, որ յուրօրինակ բերքի տոն կազմակերպեցինք զինվորների համար: Կարծում եմ, որ սա շարունակական պետք է լինի: Զինվորական ծառայությունը զինվորների կյանքի այն շրջանն է, երբ նրանք պիտի լավ սնվեն և անհրաժեշտ է, որպեսզի զինվորների ամենօրյա ճաշացանկի մեջ մրգեր ընդգրկվեն»,- շեշտել է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՕՄ-ի անդամ Ռիտա Մնացականյանը:

«Նման այցելությունները ավելի են գոտեպնդում, ուժ տալիս զինվորներին,  որովհետև նրանք զգում են, որ մենակ չեն, որ այստեղ ոչ միայն զինվորականների հավաքատեղի է, այլև ազգի»,- նշել է Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանը:

Վերջերս զորակոչված Գագիկ Եկմալյանը վստահեցրել է, որ ամեն գնով պահելու են հողը, ինչ էլ որ  անի թշնամին. «Զինորի համար այլ իրականություն է, երբ գիտակցում ես, որ մենակ չես, որ քո կողքին կանգնած է ամբողջ ազգը: Ինչպես Նժդեհն է ասում, երբ ազգն է բանակ դառնում, նրան հաղթելն անհնարին է. մենք հիմա այդ ճանապարհի վրա ենք»:

Անցնելով դիրք առ դիրք, ծանոթանալով զինվորների առօրյա պայմաններին, ՀՕՄ-ուհիները ականատես եղան, թե ինչպիսի հոգածությամբ ու պատասխանատվությամբ են զինվորները վերաբերում իրենց վստահված հողակտորին և վստահեցրին, որ թշնամուն դեմ-հանդիման կանգնած զինվորը միշտ գտնվում է հայ մայրերի, կանանց ու քույրերի ուշադրության կենտրոնում:

22323338_1336868686438980_453541196_n

22323907_1336863769772805_1343582750_o

22292032_1336864919772690_354231998_n

22292587_1336863463106169_1094937225_o

22359129_1336869899772192_365339204_n

22359433_1336871449772037_989635231_n

22359255_1336869376438911_549377829_n

22323361_1336869566438892_1106648216_n

22330974_1336872589771923_1308103194_n

22330729_1336867279772454_131293056_n

1