Հռոմի պապը ՀՀ նախագահին խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ է նվիրել. Վատիկանում կայացել է հանդիպումը
Գլխավոր » Լրահոս » Հռոմի պապը ՀՀ նախագահին խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ է նվիրել. Վատիկանում կայացել է հանդիպումը

Հռոմի պապը ՀՀ նախագահին խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ է նվիրել. Վատիկանում կայացել է հանդիպումը

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Վատիկանից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը և Սերժ Սարգսյանն առանձնազրույց  են ունեցել:

Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդել է նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին է փոխանցել Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին է հանձնել խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ:

Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սարգսյանը այցելել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի գրասենյակ, որտեղ նրանք առանձնազրույց են ունեցել:

1