ՀՅԴ քարոզարշավ. հանդիպում Ասկերան քաղաքի բնակիչների հետ

Այսօր՝ ապրիլի 27-ին, ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուներ Արթուր Աղաբեկյանը և Ալյոշա Գաբրիելյանը հանդիպել են Ասկերան քաղաքի բնակիչների հետ:
Ալյոշա Գաբրիելյանը և Արթուր Աղաբեկյանը ներկայացրել են ՀՅԴ նախընտրական ծրագիրը, երկրում առկա խնդիրներն ու Արցախի առջև ծառացած մարտահրավերները, տվել ՀՅ Դաշնակցության տեսլականը:
Ելույթներին հաջորդել է համերգային ծրագիրը, որի ժամանակ հանդես են եկել <<Մենք են մեր սարերը>> երգի, պարի պետական համույթը եւ ազգային-հեղափոխական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը: