ՀՅԴ ՀԵՄ. Հայկական Զինված Ուժերը կանգնած են հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության հիմքում 28 ՀՈՒՆՎԱՐ 2019
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ ՀԵՄ. Հայկական Զինված Ուժերը կանգնած են հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության հիմքում 28 ՀՈՒՆՎԱՐ 2019

ՀՅԴ ՀԵՄ. Հայկական Զինված Ուժերը կանգնած են հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության հիմքում 28 ՀՈՒՆՎԱՐ 2019

Հայաստանի երիտասարդական միությունը սիրով շնորհավորում է հայկական բանակում ծառայություն իրականացնող զինվորներին և սպաներին, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 27-ամյակի կապակցությամբ:

Հայոց հաղթական բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, որի ստեղծման ու կայացման գործում անգնահատելի է բոլոր նվիրյալների ունեցած դերակատարությունը:

Հայկական Զինված Ուժերը կանգնած են հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության հիմքում, որի մարտունակությունը թույլ է տալիս հայկական երկու հանրապետություններին և աշխարհասփյուռ հայությանը համարձակ դիմակայել մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և հավատալ ազգային մեծ երազանքներին:

Փա՛ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, մեր քաջարի զինվորներին:

Պատի՛վ ունենք:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

1