ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի. ԼՂՀ ԱԳ նախարար
Գլխավոր » Քաղաքական » ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի. ԼՂՀ ԱԳ նախարար

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի. ԼՂՀ ԱԳ նախարար

Այսօր ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ նախարարը պատասխանել է նաեւ լրագրողներին հուզող հարցերին: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅ Դաշնակցության  Հայ Դատի գրասենյաների հետեւողական աշխատանքները եւ նշել. <<Մեր ցանակացած հաղթանակ դրսում հնարավոր չի լինի առանց սփյուռքյան կառույցների օժանդակության:

 

Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենյակների հետ, ունենում ենք հանդիպումներ, համակարգում մեր աշխատաքները: Մտադիր ենք շարունակել մեր համագործակցությունը, քանի որ մենք աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի>>:

1