ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է
Գլխավոր » հարցազրույց » ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը 15 տարեկան է: 2002 թվականից Բրյուսելի գրասենյակում գործող Եվրո­պա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խում­բը՝ ՀՅԴ Բյու­րո­յի Հայ Դա­տի Կենտ­րո­նա­կան Խոր­հր­դի մի մա­սն է:

Նախքան Բրյուսելի գրասենյակի բացումը Եվրո­պա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խում­բը 1980-ից մինչեւ 90-ականնե­րի վերջերը աշխա­տանք է տարել Ժնեւում՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում, ապա՝ 2001-ին, Եվրո­պա­յի կենտ­րո­նա­կան գրա­սեն­յա­կը ժա­մա­նա­կա­վո­րա­պես գոր­ծեց Փա­րի­զում:

Քաղաքական կարեւորությամբ Վաշինգտոն քաղաքի հետ համեմատվող արեւմտյան աշխարհի Բրյուսել քաղաքում Եվրո­պա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խմ­բի գրա­սեն­յա­կը բացվել է 2002թ հուլիսի 13-ին՝ նկա­տի առ­նե­լով համաշխարհային քաղաքական գործընթացներում Եվ­րո­պա­կան միութ­յան կա­րե­ւո­րու­թյունը:

ՀՅԴ Բյուրոն անհ­րա­ժեշտ համարեց զարկ տալ Բրյուսելի քա­ղա­քա­կան աշ­խա­տանք­նե­րին, որտեղ գտն­վում են Եվրո­պա­կան միու­թյան հաս­տա­տու­թյուն­նե­րը եւ ՆԱ­ՏՕ-ի կենտրո­նա­տե­ղին:

Բրյուսելում են գտն­վում նա­եւ մեծ թվով միջազգային ըն­կե­րու­թյուն­ներ, կազմակերպություններ, հա­ղոր­դակ­ցա­կան եւ լրատ­վա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, լոբբ­ին­գով զբա­ղվող կազ­մա­կեր­պու­թյուն­ներ:

Բրյուսելի գրա­սեն­յա­կն աշխատանք է տանում նաեւ Եվրո­պա­կան միու­թյան հաս­տա­տու­թյուննե­րում եւ Եվ­րո­պա­յում գտ­նվող մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում՝ Ստրասբուրգի Եվրո­պա­յի Խոր­հուր­դում (Council of Europe) եւ Վիեննայի ԵԱՀԿ-ում (OSCE):

«Մեր աշ­խա­տան­քները կենտրոնացած են Հայ Դատի բոլոր ուղղություններում»,- մեզ հետ զրույցում նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Հայ­ոց Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չում, դա­տա­պար­տու­մ, հատուցում, Ար­ցա­խյան հիմնախնդիր, պե­տա­կա­նութ­յան հզորա­ցու­մ, ներգրավածություն Եվրոպական միության ծրագրերում, Վրաս­տա­նի հա­յու­թյան իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, Թուրք­իայի Եվ­րո­պա­կան Միու­թյան մուտ­քի գոր­ծըն­թա­ց, պապենական հողերի վրա ապրող հայության իրավունքների պաշտպանություն, Ադրբեջանի ռազ­մա­պաշտ, հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թյանը հակադարձ, իսկ վերջին շրջանում` սիրիահայության օժան­դա­կու­թյուն. հենց այս ուղղություներով է 15 տարի շարունակ գործունեություն ծավալել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը:

«Մեր աշխատանքների շրջագծում է նաեւ Եվրոպայի հայության կազմակերպումը, մասնավորապես երիտասարդության քաղաքականացումը»,- նշել է Պ. Դեմիրճյանը:

Խոսելով գործունեության ընթացքում ի հայտ եկած դժվարությունների մասին, Պետո Դեմիրճյանն ասել է, որ հատուկ դժվարություններ չունեն:

«Քաղաքական աշխատանքներում հաջողել ենք եւ որպես կառույց է’լ ավելի կհաստատվենք»,- շեշտել է զրուցակիցս:

Տնտեսական առումով, Պ.Դեմիրճյանը նշել է, որ աշխատանքները շարունակելու համար նվիրատուների օժանդակությունը բավարար են: Իսկ դեկտեմբեր ամսում կայացած Հայ Դատի դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը հանձնախմբին օտարալեզու մամուլում եւ լրատվամիջոցներում գործունեություն շարունակելու հնարավորություն է ընձեռնել:

Եվրո­պա­յի Հայ Դա­տի գրա­սեն­յա­կը հա­մադ­րում եւ ընդ­հա­նուր ուղ­ղու­թյուն­նե­ր է տալիս Եվրո­պա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խմ­բերի հա­մա­եւ­րո­պա­կան գոր­ծու­նեու­թյանը:

Եվրո­պա­յի Հայ Դա­տի հանձ­նա­խում­բը եւ Բրյուսելի գրա­սեն­յա­կը եւ­րո­պա­կան շր­ջա­նակ­նե­րում ծա­նոթ է European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) անու­նով: Հանձ­նա­խում­բը 2011 թվականից նա­խա­գա­հու­մ է Գաս­պար Կա­րա­պետ­յանը:

Լուսինե Թեւոսյան

1