Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները
Կ. Պոլսի (Ստամբուլի) Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։
Ըստ Haberler-ի` հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախյան հարցին` հերթական անգամ այդ հարցում պաշտպանելով «եղբայր Ադրբեջանի» տեսակետը:
Թուրք պաշտոնյան խոսել է նաև այլ հարցերի մասին, կարևորել 3 երկրների համագործակցությունը ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում։
Չավուշօղլուի խոսքով` 3 երկրների համագործակցության հարցում կարևոր դեր է խաղում Տրանսանատոլիական գազատարը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Նրա կարծիքով` այդ երկաթգիծը մեծ օգուտ է բերում 3 երկրներին։