Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված արցախյան միջոցառումները
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված արցախյան միջոցառումները

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված արցախյան միջոցառումները

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին:

Այսպես, մայիսի 28-ին 10:30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մուտքի մոտ կկազմակերպվի «Տատիս սնդուկը» հին իրերի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:

Ժամը 11:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի երկրորդ հարկում տեղի կունենա «Արցախը 1918-1920թթ.» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին կներկայացվեն նշված ժամանակահատվածի փաստաթղթեր և լուսանկարներ:

Ցուցահանդեսի առանձին մաս է կազմելու «Արցախահայության մասնակցությունը մայիսյան հերոսամարտերին» խորագրով ցուցադրությունը: Այդ ամենը այցելուներին կներկայացնի ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Իսկ երեկոյան, 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կկայանա «Արցախ» ազգային նվագարանների նվագախմբի մենահամերգը:

1