Կարմիր շուկայում կառուցվում է դպրոց եւ համայնքային կենտրոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կարմիր շուկայում կառուցվում է դպրոց եւ համայնքային կենտրոն

Կարմիր շուկայում կառուցվում է դպրոց եւ համայնքային կենտրոն

 Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում ընթանում են  շինարարական մեծածավալ աշխատանքներ՝ կառուցվում է դպրոց և համայնքային վարչական կենտրոն:

 

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ կրթօջախը  կլինի 300 տեղանոց, եռահարկ շենք, ներառյալ` նկուղային մասը: Շինարարությունը սկսվել է 2011 թվականին և կավարտվի այս տարի: Նորակառույցը տիպային է և համապատասխանում է նախագծանախահաշվային փաստաթղթերին ու շինարարության նորմերին: Նոր հարմարությունները կնպաստեն նաև դասապրոցեսի ընթացքին: Դպրոցը շահագործման է հանձնվելու ընթացիկ տարում: Այժմ այստեղ կատարվում են ներքին հարդարման, արտաքին երեսպատման աշխատանքներ: Նախատեսվում է նաև բարեկարգել դպրոցին հարող տարածքը: Շինարարության ընթացքում հիմնականում տեղական հումք է օգտագործվել: 

 

Կարմիր շուկայի համայնքի ղեկավար Սամվել Հակոբջանյանի խոսքով՝ դպրոցի հին շենքը վթարային վիճակում էր, նորի կարիքը կար նաև այն առումով, որ այստեղ տարեցտարի ծնունդների աճ է նկատվում:

 

Պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, աշխատանքներն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Կարմիր շուկայում նաեւ համայնքային վարչական կենտրոն է կառուցվում՝ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այն իր մեջ կներառի համյանքապետարանը, բուժկետը, գրադարանն ու երիտասարդական ժամանցային սրահը: Շինարարությունը սկսվել է 2013-ին` Քաղաքաշինության նախարարության  պատվերով: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել ընթացիկ տարում:

1