ԸՆՏՐՎԵԼ Է ՀՅԴ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐ ԿԱԶՄ
Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության հերթական 40-րդ Ներկայացուցչական ժողովը:
Ժողովն ամփոփել է շրջանավարտ կոմիտեի մեկամյա գործունեությունը, ուղենշել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը:
Ներկայացուցչական Ժողովը քննարկել է շրջանի ներկազմակերպական, քաղաքական տարաբնույթ հարցեր:
Ժողովն ընտրել է նոր կոմիտե հետևյալ կազմով՝ Սևակ Խաչատրյան, Համեստ Սուլեյմանյան, Արմոնդ Թահմազյան, Սարգիս Ասատրյան և Արա Պուլուզյան:
ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեի նոր ներկայացուցիչ է ընտրվել Սևակ Խաչատրյանը: