Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները տապալել են Աթաթուրքին նվիրված միջոցառումը
Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայ ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, երկրի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախոսությունը, որը կազմակերպվել էր նոյեմբերի 9-13-ը՝ «Աթաթուրքի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
ԱՄՆ ՀՅԴ Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այն պահին, երբ Աթաթուրքի և թուրքական քարոզչությունն իրականացնելու համար դասախոսը մտնում է լսարան, հայ ուսանողները մեջքով շրջվում են դեպի նա՝ վանկարկելով «Ցեղասպանությունը ժխտվում է», «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանության համար»: Դասախոսը ստիպված է լինում լքել լսարանը:
Երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ հայ ուսանողների «ուղերձը» եղել է հստակ՝ թուրքական համայնքին ցույց տալ, որ համալսարանները դեմ են ժխտողականությանը, իսկ համալսարաններին օգտագործել որպես թուրքական ազգայնական գաղափարախոսության միջոց, վիրավորական է հայ ուսանողության համար
Միությունը նաև կոչ է արել միանալ հայկական, քրդական, եզդիական և մարդու իրավունքների կազմակերպություններին՝ արտահայտելու Էրդողանի և նրա կուսակցության կողմից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների դեմ ոտնձգությունները: