Ծանրամարտ. Գևորգ Ղահրամանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչեւ 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:
Պոկում վարժությունում հայաստանցի ծանրորդն արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ տարավ՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաև երկամարտում (238 կգ):